Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բելառուսում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ են

Բելառուսում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ են
17.11.2019 | 21:14

Այսօր Բելառուսում խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ են: 110 մանդատի համար պայքարում է 500 թեկնածու: Բելառուսում ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:


Խորհրդարանական և նախագահական հերթական ընտրությունները պետք է անցկացվեին հաջորդ տարի, սակայն նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշել էր խորհրդարանական ընտրությունները վաղաժամկետ անցկացնել 2019-ի աշնանը, 2020-ին՝ նախագահական ընտրությունները: 1990-ական թվականներից մինչև հիմա Բելառուսում ոչ մի ընտրություն Արևմուտքն ազատ և արդար չի ճանաչել:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, որ 2020-ին նախագահական ընտրություններում կառաջադրի թեկնածությունը: Նա քննադատել է Ռուսաստանին՝ նշելով, որ ամեն տարի տնտեսական նոր սահմանափակումներ են կիրառվում Բելառուսի դեմ: Նրա խոսքով, քանի դեռ չեն լուծվի Բելառուսին էներգակիրների մատակարարման հարցերը, և չեն հանվի առևտրային արգելքները, Ռուսաստանի հետ ինտեգրման «ճանապարհային քարտեզը» չի ստորագրվի:
Ալեքսանդր Լուկաշենկոն 1994 -ից Բելառուսի անփոփոխ նախագահն է:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ