Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վրաստանում վերսկսվել են բողոքի ցույցերը

Վրաստանում վերսկսվել են բողոքի ցույցերը
17.11.2019 | 21:14

Նոյեմբերի 17-ին Թբիլիսիում վերսկսվել են զանգվածային բողոքի ցույցերը: Հազարավոր մարդիկ հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ:
Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել խորհրդարանում ու շենքի բակում:
Վրացիների վրդովմունքի պատճառը ընտրական բարեփոխումների տապալումն էր խորհրդարանում: Խորհրդարանում մեծամասնություն «Վրացական երազանքը» իր նախաձեռնած օրինագիծը չընդունեց: Ընդդիմությունը սա բեմադրված ներկայացում է համարում: Անցած ամռանը Թբիլիսիում ցույցերի ժամանակ իշխող «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին խոտացել էր 2020-ի ընտրություններն անցկացնել միայն համամասնական ընտրակարգով, բայց ընտրությունները նորից կանցկացվեն հին կարգով: Օրինագծի տապալումը քննադատել է նաև միջազգային հանրությունը՝ համարելով «հետքայլ»:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ