Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բելառուսի խորհրդարանի նոր գումարումը

Բելառուսի խորհրդարանի նոր գումարումը
18.11.2019 | 14:12

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատի) նոր գումարման առաջին նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 6-ին, հայտարարել է ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան:

«Ես արդեն համաձայնություն ունեմ խորհրդարանի հեռացող պալատի ղեկավարների հետ, որ խորհրդարանի երկու պալատների առաջին նստաշրջաններից մեկը տեղի կունենա դեկտեմբերի 6-ի առավոտից, մյուսը՝ օրվա երկրորդ կեսից», - հայտարարել է Երմոշինան մամուլի ասուլիսում: ԿԸՀ նիստը, որն ամփոփելու է խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքները, նոյեմբերի 22-ին է: Ընտրություններին մասնակցությունը, ըստ նախնական տվյալների, կազմել է 77.22%, ոչ մի ընդդիմադիր չի ընտրվել:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ