Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը՝ Վրաստանի իշխանությանը

ԵՄ-ն ու ԱՄՆ-ը՝ Վրաստանի իշխանությանը
18.11.2019 | 14:13

Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դիվանագիտակյան ներկայացուցչությունները համատեղ հայտարարությամբ են Վրաստանի ժողովրդին համերաշխություն են հայտնում, նրանք անհանգստացած են 2020-ից հետո խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու իշխանությունների որոշմամբ:


«ԱՄՆ-ն և ԵՄ-ն անհանգստացած են սահմանադրական բարեփոխումների ձախողմամբ, որն անցած հինգշաբթի մեծացրեց անվստահությունն ու լարվածությունը «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության և այլ քաղաքական միավորումների և քաղաքացիական հասարակության միջև ... Մենք աջակցում ենք վրաց ժողովրդի իրավունքը՝ ազատ հավաքների և խոսքի արտահայտման հարցում... Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին գործել՝ ելնելով երկրի շահերից», - ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ