Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թրափը հանդիպում է խոստացել Կիմ Չեն Ինին

Թրափը հանդիպում է խոստացել Կիմ Չեն Ինին
18.11.2019 | 14:20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին ավելի արագ պայմանավորվել ապամիջուկայնացման հարցով և խոստացել է, որ շուտով կհանդիպեն: Թրամփը Թվիթերում մեկնաբանել է ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրական գործակալության վերջին հայտարարությունը, որում իր հակառակորդ, դեմոկրատ գործիչ Ջո Բայդենին անվանել էին «կատաղած շուն»:

«Ջո Բայդենը կարող է լինել քնկոտ և դանդաղկոտ, սակայն նա «կատաղած շուն» չէ: Նա ավելի լավն է, սակայն ես եմ միակ մարդը, որը ձեզ կարող է տանել այնտեղ, ուր պետք է լինեք»,- գրել է ԱՄՆ նախագահը: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների հարցով դեսպան Կիմ Մյոն Գիլը տեղեկացրել էր, որ ԿԺԴՀ հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանն առաջարակել էր ԱՄՆ-ԿԺԴՀ բանակցություններ դեկտեմբերին:

Դիտվել է՝ 510

Մեկնաբանություններ