Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Պորտուգալիան նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր

Պորտուգալիան նվաճեց Եվրո-2020-ի ուղեգիր
18.11.2019 | 14:23

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության չեմպիոն Պորտուգալիայի ընտրանին Եվրո-2020-ի ուղեգիր է նվաճել: Առաջնության որակավորման փուլի B խմբի 10-րդ տուրում Պորտուգալիան 2:0 հաշվով հաղթելով Լյուքսեմբուրգին, խմբում գրավելով երկրորդ տեղը՝ նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր: Այս խմբում առաջին տեղով ուղեգիր նվաճել էր Ուկրաինան: Եվրո-2020-ի 24 հավաքականներից 16-ը հայտնի են՝ Չեխիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Ավստրիա, Իտալիա, Իսպանիա, Անգլիա, Ռուսաստան, Ուկրաինա, Բելգիա, Նիդերլանդներ, Ֆրանսիա, Լեհաստան, Թուրքիա, Գերմանիա, Խորվաթիա։ Եվրո-2020-ը, որին կմասնակցի 24 ընտրանի, կանցկացվի Եվրոպայի 12 քաղաքի 12 մարզադաշտում: Եվրո-2020 խմբային փուլի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 30-ին:

Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ