Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Թուրքիայի քրդական կուսակցությունը կարող է խորհրդարանից ետ կանչել իր բոլոր պատգամավորներին

Թուրքիայի քրդական կուսակցությունը կարող է խորհրդարանից ետ կանչել իր բոլոր պատգամավորներին
18.11.2019 | 22:56

Թուրքիայի քրդերի շահերը ներկայացնող «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցությունն, առաջիկա օրերին քննարկելու է իր պատգամավորներին Ազգային մեծ ժողովից ետ կանչելու հնարավորությունը՝ հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Սարուհան Օլուջը: Նրա խոսքով, կուսակցության ղեկավար մարմինները վերջնական որոշումը կկայացնեն չորեքշաբթի: Քրդական կուսակցությունն այդ քայլով ցանկանում է իր բողոքն արտահայտել Թուրքիայի կառավարության կողմից Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ հանդիսացող ավելի քան երկու տասնյակ քաղաքապետերի
պաշտոնանկության դեմ: Քրդամետ կուսակցությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 62 պատգամավոր ունի: Նրանց թվում է նաև Գարո Փայլանը:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ