Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Եվրոպացի դիտորդները քննադատում են Բելառուսի ընտրությունները

Եվրոպացի դիտորդները քննադատում են Բելառուսի ընտրությունները
18.11.2019 | 22:57

Կիրակի օրը Բելառուսում անցկացված խորհրդարանական ընտրությունները չէին համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին՝ Մինսկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Մարգարետա Սեդերֆելտը: ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը ղեկավարող լորդ Բլենկատրը հայտարարել է, որ Մինսկը, նման ընտրություններ անցկացնելով, զրկում է իր քաղաքացիներին ընտրելու իրավունքից:

«Ես հիասթափված եմ, որ Բելառուսի Հանրապետությունը չի կատարում այն խորհուրդները, որ հնչեցվել են 2016-ի ընտրություններից հետո: Դա զրկում է քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներին մասնակցելու հնարավորությունից», - նշել է ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավարը:


խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներից և ոչ մեկը չի կարողացել պատգամավորական մանդատ ստանալ:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ