Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արայիկ Հարությունյան. Ակադեմիական ազատության վերաբերյալ ընդունել ենք ռեկտորների փաստարկը

Արայիկ Հարությունյան. Ակադեմիական ազատության վերաբերյալ ընդունել ենք ռեկտորների փաստարկը
18.11.2019 | 23:02

Ակադեմիական ազատության հետ կապված դասախոսների հիմնական թեզն այն էր, որ կլինեն նշանակովի, կառավարվող դեկաններ, և կտանեն նախարարության գիծը։ Մինչդեռ մենք ընդունել ենք մի շարք բուհերի ռեկտորների այդ փաստարկը, և նախագծում այդ փաստարկը փոփոխված է, դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Այսինքն՝ արդեն ակադեմիական ազատության առումով կասկածի տակ դնել մեր ասածը, ճիշտ չէ»,- ասաց նա։ Նախարարն անդրադարձավ տարիներ առաջ օտարալեզու դպրոցների բացման հանգամանքին՝ նշելով, որ ներկա դասախոսների 90 տոկոսն այդ երևույթի դեմ հանդես չի եկել։ «Մենք ասում ենք, որ հայերենը և հայոց պատմությունը մեր աշակերտները պետք է բարձր մակարդակով անցնեն դպրոցներում։ Մենք պետք է փոխենք չափորոշիչները՝ դպրոցներում խորացնելով հայագիտական առարկաների դասավանդումը», - նշեց Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ