Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մովսես Հակոբյանը՝ իր և տեղակալների ազատման մասին

Մովսես Հակոբյանը՝ իր և տեղակալների ազատման մասին
18.11.2019 | 23:03

Ինձ և իմ տեղակալներին աշխատանքից ազատելու վարչապետի որոշումը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, և դրան շատ դրական եմ վերաբերում՝ ասել է ռազմական տեսուչի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատված Մովսես Հակոբյանը:

«Վարչապետի որոշումները քննարկման ենթակա չեն, այլ ենթատեքստ մի փնտրեք»,-նշեց նա: Անդրադառնալով հարցին՝ գուցե Մարտի 1-ի գործի հետ առնչություն ունի, որի շրջանակներում ինքն ունի վկայի կարգավիճակ, Մովսես Հակոբյանն ասաց․ «Բացարձակ կապ չունի: Բացեք, կարդացեք․ որոշման հիմքը գրված է»,-նշեց նա: Մովսես
Հակոբյանը հերքեց, որ ազատումը կարող է կապված լինեն Ապրիլյան պատերազմի հետ: Նա տեղեկացրեց նաև, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով չի հրավիրվել: Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Մովսես Հակոբյանին՝ Գլխավոր ռազմական տեսուչի, Կամո Քոչունցին՝ նրա առաջին տեղակալի, իսկ Վաչագան Ներսիսյանին՝ տեղակալի պաշտոններից ազատելու մասին։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ