Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա

Սերժ Սարգսյանը մեկնել է Խորվաթիա
19.11.2019 | 23:31

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին: ԵԺԿ համագումարին հրավիրված են 40 երկրից 2000 պատվիրակներ, ԵՄ ղեկավարության ներկայացուցիչներ, ոչ ԵՄ անդամ երկրների քաղաքական առաջնորդներ, եվրոպական կուսակցությունների ղեկավարներ: Համագումարն ընտրելու է ԵԺԿ նոր նախագահ և նախագահություն: Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նոյեմբերի 20-ին կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին:

Դիտվել է՝ 828

Մեկնաբանություններ