Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Լիբանանում ցուցարարները դեմ են համաներմանը

Լիբանանում ցուցարարները դեմ են համաներմանը
19.11.2019 | 23:32

Բեյրութում հազարավոր ցուցարարներ շրջափակել են խորհրդարանը, որ պատգամավորները չկարողանան ներս մտնել: Ոստիկանները փորձում են միջանցքներ բացել՝ օգտագործելով նաև փշալալեր: Խորհրդարանի օրակարգում ընդհանուր համաներում հայտարարելու հարցն է, որին ցուցարարները դեմ են:


«Մենք բոլորս դեմ ենք ընդհանուր համաներմանը, մենք համաներում չենք ցանկանում նրանց համար, ովքեր զինվորների և ոստիկանների են սպանել: Համաներում չենք ցանկանում հանցագործություններ կատարած պատգամավորների և նախարարների համար, որովհետև այդ օրինագիծը վերաբերում է նաև նրանց, ու նրանք կազատվեն կոռուպցիոն մեղադրանքներից», - Reuters-ին ասել է ցուցարար Մասուդ ալ-Ալին:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ