Նոյեմբերի 19-ին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին: Նա շնորհավորել է Դեյվիդ Մորանին առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Միացյալ Թագավորության հետ պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: ՊՆ նախարարը կարևորել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների շրջանակներում ռազմավարական մակարդակում խորհրդատվության տրամադրումը, համագործակցությունը զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմական կրթության ոլորտներում: Դեյվիդ Մորանը կարևորել է համագործակցությունը պաշտպանության բնագավառում և զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունն է հայտնել: