Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Անկարան և Թբիլիսին հեշտացնում են մաքսային ձևակերպումների կարգը

Անկարան և Թբիլիսին հեշտացնում են մաքսային ձևակերպումների կարգը
20.11.2019 | 00:26

Թուրքիա-Վրաստան տնտեսական հանձնաժողովի նիստում Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը ասել է, որ Թուրքիան ընդունել է երկու երկրների միջև մաքսային ձևակերպումների կարգը հեշտացնելու Թբիլիսիի առաջարկը: Նա նշել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալները 2018-ին կազմել են 1,5 միլիարդ դոլար, կողմերը մտադիր են հասցնել 3 միլիարդ դոլարի: Վրաստանի էկոնոմիկայի ու տնտեսական զարգացման նախարար Նաթիա Թուրնավան ասել է, թե կողմերը հնարավորինս կանեն ստորագրված համաձայնագրի բոլոր կետերն իրականացնելու համար:

Թուրք-վրացական տնտեսական հանձնաժողովի նիստը 14 տարվա ընդմիջումից հետո գումարվել է Անկարայում: Թուրքիայի և Վրաստանի միջև տնտեսական կապերը խթանելու, երկկողմ հանձնաժողովների հանդիպումներն ակտիվացնելու պայմանավորվածությունը վերջերս ձեռք էր բերվել Թուրքիայի նախագահի ու Վրաստանի վարչապետի Անկարայում հանդիպմանը:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ