ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությանը հայտարարությունը. «Նոյեմբերի 8-ին ճեպազրույցի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստվում է այն արկղերը, որոնք ակցիայի շրջանակներում տարվել էին նախարարության դիմաց լցնել տասնյակ եւ ավելի քրեական գործերով եւ ուղարկել ակցիայի մասնակիցներին, հավելելով, որ խնդրել է համապատասխան մարմիններին տրամադրել գործերի ցանկերը, որոնցով կլցվեն դատարկ արկղերը։
Մենք նոյեմբերի 11-ին նամակներ ուղարկեցինք ԿԳՄՍ նախարարություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ Գլխավոր Դատախազություն եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով մեզ գրավոր պատասխանել ԿԳՄՍ նախարարը համապատասխան տվյալներ ստանալու խնդրանքով դիմել է վերոհիշյալ մարմինների, թե՝ ոչ։
Երեկ լրացել է օրենքով սահմանված ժամկետը, որը նախատեսված էր գրավոր հարցումին պատասխան ստանալու համար։ Մենք պատասխան ենք ստացել միայն ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից եւ ՀՀ Գլխավոր դատախազությունից՝ առ այն, որ իրենք նման բովանդակությամբ որեւէ հարցում չեն ստացել ԿԳՄՍ նախարարությունից։ Այս փաստը ԿԳՄՍ նախարարի կողմից վարվող անպատասխանատու եւ խորքային հարցերը մանիպուլացնելու քաղաքականության եւս մեկ վկայությունն է»։