Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Պատգամավորների մասսայական գործուղումների պատճառով օրինագծերի քվեարկություններ են տապալվում

Պատգամավորների մասսայական գործուղումների պատճառով օրինագծերի քվեարկություններ են տապալվում
20.11.2019 | 18:17

««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Գործուղված պատգամավորները նույնիսկ իրենց քվեարկության մասին գրավոր տեղեկություն չէին թողել: Նոյեմբերի 12-ից մեկնարկած նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում: Նոյեմբերի 11-16-ը Վաշինգտոն են գնացել Լիլիթ Մակունցը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Հայրապետյանը: Գրեթե նույն օրերին` նոյեմբերի 11-15-ը, Նայրոբի են գործուղվել Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը: Այս օրերին ԱՄՆ-ում են նաև Անի Սամսոնյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանն ու Լիլիթ Ստեփանյանը:


Տարեվերջյան «ռելաքս» կվայելեն նաև կաբինետում: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը արձակուրդում կլինի ՊՆ Դավիթ Տոնոյանը, դեկտեմբերի 2-4-ը` ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, իսկ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ն էլ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը»:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ