Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ինչու՞ է ԲՀԿ-ն դեմ քվեարկել «օրենքով գողերի» դեմ նախագծին

Ինչու՞ է ԲՀԿ-ն դեմ քվեարկել «օրենքով գողերի» դեմ նախագծին
20.11.2019 | 18:31

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ հարցին, թե ԲՀԿ խմբակցությունում կա՞ն պատգամավորներ, որ սերտաճած են քրեական հեղինակությունների հետ և այդ պատճառո՞վ են իրենք դեմ քվեարկել քրեական ենթամշակույթը քրեականացնող նախագծին:

«Ես կարող եմ ևս մեկ անգամ վերահաստատել ԲՀԿ դիրքորոշումը, թեպետ շուրջ երկու շաբաթ մենք պարբերաբար մեր դիրքորոշումը ներակայացրել ենք: Հարցն ամենևին չի վերաբերում անձերին կամ, ինչպես ընդունված է ասել, օրենքով գողերին: Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի, և սրանում երկրորդ կարծիք լինել չի կարող: Սակայն այս դեպքում, երբ օրենքը ծայրից ծայր խոցելի է, որ կա իրավական որոշակիության հետ կապված խնդիր, աստիճանակարգութան հետ կապված և այլն, այդ պատճառով ԲՀԿ-ն դեմ է քվեարկել այս նախագծին: Եվ որևէ առնչություններ այդ աշխարհի հետ, կամ առանձին պատգամավորների առանձին մտքերից մեջբերումներ, դրանք բացառապես հեքիաթասացության ժանրից են, ոչ ավելին»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ