Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Էստոնիան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել «բռնազավթած տարածքները»

Էստոնիան Ռուսաստանից պահանջում է վերադարձնել «բռնազավթած տարածքները»
20.11.2019 | 22:19

Էստոնիայի խորհրդարանի խոսնակ, Պահպանողական ազգային կուսակցության՝ EKRE-ի անդամ Հեն Պիլուաասը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է վերադարձնի Էստոնիայի «բռնազավթած տարածքները»: Տալլինն իր պահանջները ներկայացնում է՝ հիմք ընդունելով 1920-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության հետ կնքած Տարտուի պայմանագիրը: Ռուսաստանի ԱԳՆ-ի 2-րդ եվրոպական բաժնի տնօրեն Սերգեյ Բելյաևը նշել է, որ տվյալ փաստաթուղթն իրավական ուժ չունի: «Էստոնիան ոչ մի տարածքային հավակնություններ չունի Ռուսաստանի նկատմամբ, մենք միայն ցանկանում ենք, որ մեր տարածքները մեզ վերադարձվեն: Ռուսաստանը բռնազավթել է Էստոնիայի տարածքի շուրջ 5%-ը»,-նշել է Պիլուաասը:


Էստոնիայի տարածքը 45 277 քառակուսի կիլոմետր է: 1920-ին Էստոնիայի կազմի մեջ մտան Յամբուրգն ու Պսկովը: Տարտուի համաձայնագրով անկախ Էստոնիայի կազմի մեջ մտան նաև Իվանգորոդը, Իզբորսկը, Պեչորին, Կինգիսեպը և Նարվան: Բացի այդ, Տալլինն այդ ժամանակ ստացավ 15 միլիոն ռուբլուն համարժեք ոսկի: 1939-40 թվականներին Էստոնիան մտավ ԽՍՀՄ կազմի մեջ: Տարածաշրջանում սահմանների անընդհատ փոփոխությունների հետ կապված՝ Իզբորսկը միացավ Պսկովի մարզին, իսկ Իվանգորոդը և Կինգիսեպը՝ Լենինգրադի մարզին: Նարվան մնաց Էստոնիայի կազմում և Էստոնիայի «ամենառուսական» հատվածն է:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ