Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Լավրովը հայտարարել է Սիրիայում քրդական խմբավորումների դուրսբերման ավարտի մասին

Լավրովը հայտարարել է Սիրիայում քրդական խմբավորումների դուրսբերման ավարտի մասին
20.11.2019 | 22:20

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Սիրիայի հյուսիսում զինված քրդական կազմավորումների դուրսբերումը գրեթե ավարտվել է, նրանք կարող են մնալ առանձին տարածքներում: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են դուրս բերել SDF ստորաբաժանումը զենք-զինամթերքի հետ միասին ՝թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա․ հուշագիրը հաստատել է նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: Ըստ նրա՝ ռուսական կողմը երկխոսության մեջ է մտել քրդերի ներկայացուցիչների հետ՝ ներառյալ «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF)՝ ծրագրի արագ իրականացման համար:


«Գործնականում ավարտվել է զինված մարդկանց դուրսբերումը, գուցե կան որոշ առանձին վայրեր, որտեղ անհրաժեշտ է գործը մինչև վերջ տանել»,- նշել է Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ այժմ ամենակարևորն այն է, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի քրդերը հետևողական գտնվեցին:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ