Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սերժ Սարգսյան. Ես հեռացա, որ իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել

Սերժ Սարգսյան. Ես հեռացա, որ իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել
21.11.2019 | 13:48

2018-ի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով: Նպատակս մեկն էր` թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից:

Զագրեբում ԵԺԿ համագումարում հայտարարեց ՀՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հեղափոխության անվան տակ իշխանության եկածները իրականության մեջ անցած մեկուկես տարում որևէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել: Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը, չի գործում իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը, բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը, իրականացվում են քաղաքական հետապնդումներ, պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների և ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը և ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ ինքը հեռացավ, որ իր ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, որոնք իրեն մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: «Հիմա ես այստեղ եմ` բարձրաձայնելու այդ մտահոգությունները` պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ իշխանափոխության ընթացքում: Այո, Հայաստանում կատարվածի մեջ կար նաև մեր մեղքը, բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային և կենսական են եղել անվտանգության և խաղաղության հարցերը, և այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»,-ասաց նա:


ՀՀ 3-րդ նախագահը նշեց, թե Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգություններ է առաջացնում: «Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես շատ լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած` անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա նաև անդրադարձավ ՀՀ-ԵՄ հարաբերություններին` նշելով, թե դրանք այսօր էլ զարգանում են իր ղեկավարության շրջանում ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: «2017-ին Բրյուսելում կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի` բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»,-ամփոփեց Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 532

Մեկնաբանություններ