Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բայդենը «հասկացել է», որ ՌԴ-ն չի ցանկանում իր հաղթանակը

Բայդենը «հասկացել է», որ ՌԴ-ն չի ցանկանում իր հաղթանակը
21.11.2019 | 13:51

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենն ասել Է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում իր հաղթանակը ԱՄՆ-ի 2020-ի նախագահական ընտրություններում: Իր նա շարադրել Է նոյեմբերի 20-ին՝ ելույթ ունենալով Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդների համազգային հեռուստաբանավեճերում, որոնք կայացել են Ատլանտայում (Ջորջիայի նահանգ): «Առաջինը, ինչ ես հասկացա, այն Է, որ Դոնալդ Թրամփը չի ցանկանում, որ ես նախագահի պաշտոնի թեկնածու դառնամ: Դա ակներեւ Է»,- ասել Է նախկին փոխնախագահը:

«Ես նաեւ հասկացա, որ Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, որ ես նախագահ դառնամ: Վերջին հաշվով մենք ինքներս պետք Է մեզ հարց տանք՝ թե ով ավելի մեծ հավանականությամբ կանի այն, ինչ պետք Է արվի՝ դեմոկրատների մեծամասնության հասնել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում, պահպանի մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում եւ հաղթի Դոնալդ Թրամփին»,- հավելել Է Բայդենը։

Դիտվել է՝ 492

Մեկնաբանություններ