Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Մատվիենկոն և Միրզոյանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Մատվիենկոն և Միրզոյանը քննարկել են Ղարաբաղի հարցը
21.11.2019 | 20:44

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պարտավոր են զսպվածություն դրսևորել խնդրի արդյունավետ լուծումը գտնելու համար:

Մատվիենկոն և Միրզոյանը հանդիպել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում: Մատվիենկոն նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ գծով նպաստում է ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: «Հիմա այդ տարածաշրջանում հանգիստ կացություն է, սակայն մեզ անհանգստացնում է հռետորաբանությունը, որը չի նպաստում ղարաբաղյան կարգավորման համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանը, ինձ թվում է, որ պետք է ավելի զուսպ լինել փոխզիջումային կարգավորում կայացնելու համար, քանի որ և Հայաստանում, և Ադրբեջանում մարդիկ ուզում են խաղաղություն և զարգացման համար բնականոն կյանք: Մենք ամեն ինչ կանենք միջնորդի դերն արդյունավետ կատարելու համար», - ասել է Մատվիենկոն:


«Շատ կարևոր է, որ բացակայի ագրեսիվ հռետորաբանությունը, որովհետև այն ոչ միայն թույլ չի տալիս քայլեր անել կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ, այլև ստեղծում է շատ բացասական ֆոն հետագա երկխոսության առւմով», - ասել է Արարատ Միրզոյանը: Նա նշել է, որ ինչպես նախկինում՝ Հայաստանն այսօր էլ շնորհակալ է Ռուսաստանին միջնորդության համար և մեծ կարևորություն է տալիս դրան: Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը հավատում է խաղաղ երկխոսությանը և խաղաղ կարգավորմանը:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ