Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արթուր Վանեցյանի երկրորդ հրաժարականը

Արթուր Վանեցյանի երկրորդ հրաժարականը
21.11.2019 | 20:47

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց և ինքն էլ հայտնեց լրագրողներին՝ գործկոմի նիստից հետո։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի հավաքականը 1։9 հաշվով պարտվել էր Իտալիայի հավաքականից. «Քննարկման արդյունքում ես՝ որպես ՀՖՖ նախագահ, առաջարկեցի և հայտարարեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը։ Գործկումում ունեցանք երկար քննարկում», - ասաց Վանեցյանը։


ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ այդ հրաժարականը ընդունել են, Վանեցյանին շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար։ Ռուբինյանը նշեց, որ դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որի ժամանակ ընտրվելու է ՀՖՖ նախագահ և գործկոմ։

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ