Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սերժ Սարգսյանն Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի

Սերժ Սարգսյանն Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի
21.11.2019 | 20:52

Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի, հայտարարում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։ «Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին: Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի», - ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ