Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Չինաստանում 4000 տարվա պատմություն ունեցող հնագույն քաղաք են հայտնաբերել

Չինաստանում 4000 տարվա պատմություն ունեցող հնագույն քաղաք են հայտնաբերել
22.11.2019 | 14:09

Չինացի հնագետները հսկայական քաղաքի ավերակներ են հայտնաբերել, որը գոյություն է ունեցել 4000 տարի առաջ: Հնագույն բնակավայրը, որի մակերեսը 1.38 հազար քառ. կմ է, տեղակայված Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանի տարածքում: «Հայտնաբերված քաղաքային պարիսպը ամենահինն է մեզ հայտնի պաշտպանական լիարժեք համալիրներից»,- նշել է Չինաստանի մշակութային հուշարձանների պահպանության ծառայության տնօրենը: Բնակավայրը բաժանված է եղել երկու մասի՝ ներքին և արտաքին քաղաքների: Պեղումների ժամանակ հնագետները նաև բնակելի տներ, մառաններ և գերեզմաններ են հայտնաբերել: Հայտնագործությունը մեծ նշանակություն ունի ուշ նեոլիթյան դարաշրջանի մշակույթի ուսումնասիրման համար:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ