Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ըստ Ալիևի՝ եթե իր հայրը 80-ականներին մնար Բաքվում, ադրբեջանցիները Ղարաբաղում մեծամասնություն կկազմեին

Ըստ Ալիևի՝ եթե իր հայրը 80-ականներին մնար Բաքվում, ադրբեջանցիները Ղարաբաղում մեծամասնություն կկազմեին
23.11.2019 | 00:58

«Մեծն Հեյդար Ալիևի՝ Խորհրդային Ադրբեջանը ղեկավարելու տարիներին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչության թվաքանակը հասել էր 30 տոկոսի», - Սումգայիթ այցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Եթե 1982-ին Հեյդար Ալիևը չմեկներ Մոսկվա և շարունակեր աշխատել Ադրբեջանում, ադրբեջանցիների թիվը Լեռնային Ղարաբաղում 10 տարում կարող էր գերազանցել 50 տոկոսը», - նշել է Ալիևը: Նա Սումգայիթում մասնակցել է քաղաքի հիմնադրման 70-ամյակին՝ անդրադառնալով նաև 1988-ի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին: «Սումգայիթում 1988-ի անկարգությունները կազմակերպել էին հայ ազգայնականները», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ալիևի խոսքով՝ Սումգայիթի իրադարձությունները «հայ ազգայնականների սադրանքն էին»: «Մենք այդ մասին պետք է բացահայտ խոսենք, որովհետև երկար տարիներ է, ինչ հայ ազգայնականները փորձում են վատաբանել, վարկաբեկել Սումգայիթը», - ասել է Իլհամ Ալիևը:

Դիտվել է՝ 1106

Մեկնաբանություններ