Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Պուտինի համոզմամբ, ռուսական բանակը կանխել է իսլամիստ զինյալների անցումը Սիրիայից ՌԴ

Պուտինի համոզմամբ, ռուսական բանակը կանխել է իսլամիստ զինյալների անցումը Սիրիայից ՌԴ
23.11.2019 | 01:08

«Ռուսաստանի Զինված ուժերին հաջողվել է կանխել Սիրիայում գործող զինյալների զանգվածային վերադարձը Ռուսաստան»՝ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Բանակային ստորաբաժանումները լիարժեք կատարել են իրենց բոլոր խնդիրները, գրագետ ու խիզախ պահվածք են ցուցաբերել` թույլ չտալով, որ զինյալները Սիրիայի տարածքից զանգվածաբար տեղափոխվեն մեր երկիր», - նշել է Պուտինը: Նրա խոսքով, Սիրիայում իրականացված գործողությունները «Զինված ուժերի համար մասնագիտական լուրջ քննություն դարձան»:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ