Նոյեմբերի 6-ից ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով շուրջօրյա ցույցերը դադարեցվում են՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:
Նրանք այս պահին Եվրոպայում գտնվող նախարարին առաջարկեցին Հայաստան վերադառնալուն պես հրապարակային հանդիպում-քննարկում կազմակերպել նախարարության դիմաց բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
«Մենք պատրաստ ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ։ Հրաժարականի պահանջն ուժի մեջ է մինչև այլ հայտարարություն չլինի», - ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը: