Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» քննարկումներին

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» քննարկումներին
23.11.2019 | 15:14

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը մասնակցել են Արևելյան գործընկերության «Սովորելու և սովորեցնելու ապագան» կրթության ոլորտին նվիրված քննարկումներին:


«20 արդյունք 2020թ. համար և համագործակցության ապագան կրթության ոլորտում», «Ուսուցիչների դերը երիտասարդներին ապագա հասարակության և աշխատանքի համար պատրաստելու գործում» խորագրերը կրող նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են այն հիմնական միտումները, որոնք էական ազդեցություն ունեն կրթական գործընթացում: Դրանք են գլոբալիզացիան, ժողովրդագրական մարտահրավերներն ու միգրացիան, թվայնացումը, տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացումը, կլիմայական փոփոխությունները, ներառականությունը, ուսուցիչների դերի արժևորումը: Նախարարական հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, ինչպիսին են Արևելյան գործընկերության երկրներում կրթության միջազգայնացման և բարեփոխումների խթանման ուղիները:


Նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է Արևելյան գործընկերության շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այժմ կրթության հիմնական խնդիրներն են` երկրի տնտեսության զարգացման գործում ներդրում ունենալու պատրաստ աշխատուժի ստեղծումը և տեխնոլոգիաների ներգրավմամբ զարգացման ապահովումը: Նախարարը խոսել է Հայաստանում սկսված բարեփոխումների գործընթացի մասին` մասնավորապես նշելով հանրակրթական չափորոշիչների փոփոխության, միջին մասնագիտական կրթության ոլորտում աշխատանքի վրա հիմնված ուսուցման, կրթության միջազգայնացման ու շարժունության ոլորտում իրականացվող քայլերը: Նախարարը հատուկ ընդգծել է կրթության ոլորտում թվային տեխնոլոգիաների ներդրման կարևորությունը` հաշվի առնելով, որ 21-րդ դարի աշակերտին հետաքրքրելու համար կրթությունը պետք է 21-րդ դարի պահանջներին համապատասխան լինի:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ