Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գագիկ Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է

Գագիկ Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է
23.11.2019 | 15:17

«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ, խոսում ենք զուսպ, որ իշխանություններին առիթ չտանք ավելորդ ակտիվության ու հակաքայլերի: Առաջին հերթին զգուշացրել է Գյումրու նախկին քաղաքապետ, իշխանությունների թիրախում հայտնված Վարդան Ղուկասյանին: Իսկ հնարավո՞ր է ստուգումներ սկսեն ԲՀԿ-ական գործարարների բիզնեսներում։ «Թող սկսեն», - վստահ պատասխանել է մեր աղբյուրը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ականներն իրենց թղթերը կարգի են բերել դեռևս փետրվարյան ապստամբությունից հետո»:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ