Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նիկոլ Փաշինյանը չի խմի Հովիկ Աբրահամյանի կենացը

Նիկոլ Փաշինյանը չի խմի Հովիկ Աբրահամյանի կենացը
23.11.2019 | 15:20

«Հրապարակը» գրում է. «Հոկտեմբերի 26-ին Վանաձորի օրվա առիթով հանրապետության երկրորդ քաղաք այցելած Նիկոլ Փաշինյանը, տոնական միջոցառումներից հետո, մի կտոր «հաց է կիսել» Լոռվա և Երևանից մեկնած պաշտոնյաների հետ։ Մեր աղբյուրը պատմեց, որ խնջույքին բավականին մեծ թվով մարդիկ են մասնակցել։ Սեղանի թամադան որոշել է հանուն սիրո և համերաշխության կենաց ասել։ Եվ կոչ է արել՝ եկեք խմենք մեր բոլոր նախկին նախագահների ու վարչապետերի կենացը, ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղից արձագանքել է․ «Հիմա ուզո՞ւմ եք, որ ես Հովիկ Աբրահամյանի կենացը խմեմ»»:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ