Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վտանգավոր հավասարության նշան՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում

Վտանգավոր հավասարության նշան՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում
23.11.2019 | 15:25

«168 Ժամը» գրում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագիրը պետք է ապահովի բոլոր տեղահանվածների, փախստականների՝ նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը», - նախօրեին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ադրբեջանցի և հայ փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և նրանց համատեղ բնակությունը, ինչպես եղել է հակամարտությունից առաջ:

Ըստ Զախարովայի՝ դրա մասին բազմիցս հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները: Զախարովան պատասխանել է նաև հարցին, թե հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանցի տեղահանվածների մասնակցությունը՝ ղարաբաղաբնակ հայերի հետ միասին: Դիվանագետը նշել է, որ բանակցային ձևաչափի հարցը պետք է ուղղված լինի առաջին հերթին՝ այն կողմերին, որոնք պետք է համաձայնեցնեն մասնակիցների կազմը: «Այժմ բանակցային գործընթացն ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մակարդակով, և եթե երկու պետությունների միջև համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերվեն, մենք մեր կողմից կաջակցենք այդ համաձայնագրերին», - ասել է նա:

Զախարովայի հայտարարություններն ինքնին նորություն չեն պարունակում, նմանատիպ մտքեր հնչել են նաև նախկինում: Սակայն վերջին շրջանում ակտիվացել են հատկապես ադրբեջանցի տեղահանվածների վերադարձի խոսակցությունները, որոնք համատեղվում են բանակցային գործընթացին, այսպես կոչված, Ադրբեջանի ղարաբաղյան համայնքի մասնակցության մասին շեշտադրումներով: Կա տպավորություն, որ, եթե համանախագահող երկրները որևէ պարագայում համաձայնեն բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, դա տեղի կունենա միայն «հավասարության» սկզբունքով, եթե դրան մասնակցեն նաև Ադրբեջանի, այսպես կոչված, ղարաբաղյան համայնքի ներկայացուցիչները: Դա, բնականաբար, ամբողջությամբ կխեղի բանակցային գործընթացը և որևէ դրական հեռանկար չի կարող խոստանալ հայկական կողմերի համար»:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ