Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իշխանությունները փորձում են շահել իջևանցիների սիրտը

Իշխանությունները փորձում են շահել իջևանցիների սիրտը
23.11.2019 | 15:31

«Հրապարակը» գրում է. «Ասֆալտի նկատմամբ Փաշինյանների սերը, թերևս, գենետիկ է։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար որոշ մարդկանց ասֆալտին փռելու սպառնալիքներ է հնչեցնում, իսկ պատգամավոր Փաշինյանը՝ վարչապետի եղբորորդին, ասֆալտ է փռում։ Երեկ համացանցում հայտնվել է մի լուսանկար, որտեղ Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանն իր ծննդավայր Իջևանում անձամբ է վարում ասֆալտ փռող տեխնիկան՝ «կատոկը»։ Իրականում Փաշինյանների հայրենի Իջևանում տևական ժամանակ է՝ շինարարական եռուզեռ է, լուսավորում են քաղաքը, ասֆալտապատում փողոցները, և այդ գործընթացներին անձամբ մասնակցում է ոչ միայն Սիփան Փաշինյանը, այլև քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Նիկոլ Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանը։


Իշխանությունները հույս ունեն, որ այսկերպ հնարավոր է շահել իջևանցիների սիրտը, վերականգնել անտառային պատերազմի օրերին կորցրած վստահությունն ու գարնանը սպասվող քաղաքապետի ընտրություններից պատվով դուրս գալ»:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ