Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Դոնալդ Թրամփ. Եթե ես չլինեի, Հոնկոնգը 14 րոպեում գետնին կհավասարվեր

Դոնալդ Թրամփ. Եթե ես չլինեի, Հոնկոնգը 14 րոպեում գետնին կհավասարվեր
23.11.2019 | 15:33

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի «մեկ միլիոն զինվորները» չեն մտնում Հոնկոնգ հատուկ վարչական շրջան միայն այն պատճառով, որ ինքը ՉԺՀ նախագահ Սի Ձինպինին անձամբ է խնդրել չանել, գրում է CBS News-ը։

«Եթե իմ գործոնը չլիներ, Հոնկոնգը 14 րոպեում գետնին կհավասարվեր։ Սին մեկ միլիոն զինվոր էր տեղակայել Հոնկոնգի մոտակայքում։ Նրանք ոչ մի գործողություն չիրականացրին, ես զանգահարեցի նրան և ասացի․ «Խնդրում եմ՝ չանես նման բան։ Դու մեծ սխալ թույլ կտաս, որը մեծապես կազդի առևտրային գործարքի վրա»»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ