Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վրաստանում ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի

Վրաստանում ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի
24.11.2019 | 13:38

Վրաստանում Հայաստանի դիվանագետները անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ պարզաբանում ներկայացնելով Վերին Լարսից Հայաստան ուղևորվող ավտոբուսի դեպքի վերաբերյալ:

«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում գիշերը կանգնեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։ Վերին Լարսում գտնվող Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ»,-ասված է հաղորդագրության մեջ:


Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավտոբուսում հայտնաբերվել է թմրանյութ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ:

Դիտվել է՝ 551

Մեկնաբանություններ