400 քառակուսի մետրանոց ժամանակակից առանձնատունը չի սուզվում ջրում, ալեկոծությունների ժամանակ նավաբեկության չի ենթարկվում՝ շնորհիվ հիդրավլիկ հենասյուների։
«Տունն այնպես է կառուցված, որ կարողանա դիմանալ 4-րդ աստիճանի փոթորկի։ Arkup անունն ստացած «տուն-զբոսանավի» արժեքը 5.5 մլն դոլար է։ Առանձնատունը ծովում կարող է լողալ 100/272 կվտ/ձիաուժ հզորությամբ երկու էլեկտրաշարժիչների շնորհիվ։ Առանց լիցքավորման կարող է անցնել 20 ծովային մղոն»,- գրում է Oddity Central-ը։