Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծումն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի

Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծումն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի
24.11.2019 | 13:51

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ նոյեմբերի 25-ից բեռնարկղերով Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները ևս իրականացվելու են Գյումրի քաղաքում գտնվող նորակառույց Արտաքին տնտեսական գործունեության կենտրոնում:

«Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի։ Իսկ մինչ այս սահմանը հատած ավտոմեքենաները, որոնց նշանակման վայրը եղել է Երևանը, կմաքսազերծվեն Երևանում», - ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ