Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԱԳՆ խոսնակը հաստատում է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների խմբերի փոխանակումը

ԱԳՆ խոսնակը հաստատում է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի լրագրողների խմբերի փոխանակումը
24.11.2019 | 13:52

Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ՝ հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ոչ հաստատեցիք, ոչ էլ հերքեցիք: Այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը», - լրագրողների նա պատասխանել է․
«Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:


Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ»:

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ