Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Զոհրաբ Մնացականյան. Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են

Զոհրաբ Մնացականյան. Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են
24.11.2019 | 13:56

Իտալիայի և Հայաստանի հարաբերությունները կարելի է գնահատել գերազանց: Մենք ունենք միասին աշխատելու դարերի ավանդույթ և շարունակելու ենք այդ աշխատանքները, քանի որ այս հարաբերությունների հիմքը մեր պատմական համագործակցության մեջ է՝ հարստացնելու մարդկությունը քաղաքակրթական առավել բարձր արժեքներով՝ ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ Rai 24-ին հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչ մակարդակի վրա են Իտալիայի և Հայաստանի հարաբերությունները և ինչպես կարող են բարելավվել: Զոհրաբ Մնացականյանը հարցազրույցում անդրադարձել է Սիրիայի հյուսիսում զարգացումներին և հայտնել իր դիրքորոշումը: «Սիրիայի հյուսիսում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների պաշտպանությունը վտանգված է այս ներխուժման պատճառով: Մենք շատ անհանգստացած ենք. շարունակելու ենք ակտիվորեն աշխատել միջազգային հանրության հետ մասին՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության ուղղությամբ:


Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են և ամեն օր պետք է դիմակայեն վտանգներին և անորոշություններին, որոնք աճում են Սիրիայի հյուսիսում թուրքական ներխուժումով:
Հարցին՝ զարմացա՞ծ է, ԱՄՆ Սենատի արգելքով հայերի ցեղասպանության հարցում, ԱԳ նախարարը պատասխանել է. «Շատ կարևոր է, որ ԱՄՆ-ը, ինչպես նաև այլ պետությունները, ազգերը շարունակեն ներգրավվածությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հայերը երախտապարտ են Իտալիային և Իտալիայի խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությանը ճանաչող բանաձև ընդունելու համար: Նույն գործընթացը ընթանում է աշխարհի տարբեր անկյուններում: Որոշիչ է, որ Թուրքիան հաշվի նստի սեփական պատմության հետ: Ճանաչել աշխարհում իրականացված յուրաքանչյուր ցեղասպանություն հանձնառություն է հաջորդ ցեղասպանությունների կանխարգելման համար, հստակ ուղերձ հետապնդման ենթարկվողների, որ այլևս անպատժելիություն գոյություն չունի»-ընդգծել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ