Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ակտիվիստները քննադատել են Վրաստանի խորհրդարանի խոսնակին

Ակտիվիստները քննադատել են Վրաստանի խորհրդարանի խոսնակին
24.11.2019 | 13:57

«Շեցսալե» շարժման անդամները քննադատել են Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեին տնտեսական ճգնաժամի այս պայմաններում Կոմո լիճ ուղևորության համար: Ակտիվիստները խոսնակին առաջարկել են թրջվել խորհրդարանի շենքի մոտ գտնվող ավազանում, որպեսզի զգա, թե ինչ վիճակում էին այն ցուցարարները, որոնց ցրել էին ջրային թնդանոթով՝ գրում է kavkaz-uzel.eu-ը: «Կովկասյան հանգույց»-ը տեղեկացրել է, որ նոյեմբերի 14-ից Թբիլիսիում անց են կացվում բողոքի ցույցեր․ մարդիկ դժգոհ են ընտրական համակարգը փոփոխելու նախագծի համար խորհրդարանական քվեարկության ձախողումից:

Ցուցարարները պահանջում են, որ կառավարությունը հրաժարական տա, «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հեռանա իշխանությունից և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն ժամանակավոր կառավարության և անկախ ընտրական վարչակազմի պայմաններում: «Վրացական երազանքի» գործողությունները նվազեցրել են կուսակցության՝ հաջորդ ընտրություններում հաղթելու շանսերը և խարխլել իշխանություններին ուղղված վստահությունը Վրաստանի միջազգային գործընկերների կողմից, որոնցից կախված է երկրի բարեկեցությունը՝ ասում են վերլուծաբանները:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ