Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ճապոնիայում է

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ճապոնիայում է
24.11.2019 | 13:57

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանել է Ճապոնիա: Այցի ամենակարևոր դրվագը լինելու է Հռոմի պապի այցը Նագասակի և Հիրոսիմա քաղաքներ. 2020 թվականին նշվելու է քաղաքների ատոմային ռմբակոծման 75-ամյակը: Կաթոլիկ աշխարհի քահանայապետը հանդես կգա զինաթափման ուղերձով: Ֆրանցիսկոս պապի այցը Ճապոնիա կշարունակվի մինչև նոյեմբերի 26-ը: Ճապոնիայի բնակչության 0.5 տոկոսն է միայն կաթոլիկ: 127 միլիոն բնակչություն ունեցող երկրում դավանում են սինտոիզմ և բուդդայականություն:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ