Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հենրի Քիսինջերը մեկնել է Պեկին

Հենրի Քիսինջերը մեկնել է Պեկին
24.11.2019 | 15:15

Չինաստանի փոխնախագահ Վանգ Կիշանը Պեկինում ընդունել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և համաշխարհային հիմնախնդիրները: Վանգ Կիշանն ասել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները շատ մեծ նշանակություն ունեն ամբողջ աշխարհի համար:

«Երկու երկրներն ունեն շատ նմանություններ և շատ տարբերություններ: Մենք միայն կշահենք, եթե առճակատման և փոխադարձ վնաս հասցնելու փոխարեն շարժվենք համագործակցության ճանապարհով», - ասել է Չինաստանի փոխնախագահը: Քիսինջերի փոխանցմամբ, «ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու համար լայնախոհություն և փիլիսոփայական մտածելակերպ է անհրաժեշտ»:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ