Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սերգեյ Կոպիրկին. Ոչ այնքան քաղաքական, որքան իրավական հարց է

Սերգեյ Կոպիրկին. Ոչ այնքան քաղաքական, որքան իրավական հարց է
24.11.2019 | 15:17

«Այս հարցի շուրջ իմ դիրքորոշումն այն է, որ դա ոչ այնքան քաղաքական, որքան իրավական հարց է», - «Ազատության» հետ զրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ի պատասխան հարցին, թե ինչպիսի՞ն է ռուսական կողմի դիրքորոշումը, որ ՌԴ-ում են Հայաստանում հետախուզման մեջ գտնվող նախկին բարձրաստիճան պաշտոնյաններ: Հարցին՝ այստեղ կա նաև քաղաքական գործոն, օրինակ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը մեղադրյալի կարգավիճակ ունի Մարտի 1-ի գործով և պարզվեց՝ ՌԴ քաղաքացի է, ՌԴ դեսպանն արձագանքեց. «Ես ձեռնպահ կմնամ նման քաղաքական մեկնաբանություններից, մանավանդ որ գործի մանրամասներին տեղյակ չեմ»:


Նա նշեց. «Այս հարցով քաղաքական գնահատական հնչեցնել պատրաստ չեմ, դա թողնում եմ փորձագետներին ու լրագրողներին: Իսկ որպես դեսպան առաջարկում եմ կենտրոնանալ հարցի իրավական կողմի վրա»: Ինչ վերաբերում է նրան, որ ռուս լրագրողները վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը նորից հարցրել են Նժդեհի մասին, Սերգեյ Կոպիրկինը նկատեց, որ այդ հարցերը կապված են մեր ընդհանուր պատմության հետ. «Ինչ խոսք, բավականին նուրբ հարցեր են՝ հաշվի առնելով միջազգային և քաղաքական համատեքստը, երբ մենք պատմությունը վերաշարադրելու փորձեր ենք տեսնում»:


«Ազատության» մյուս հարցին, որ նախագահ Պուտինն իր վերջին այցելության ժամանակ հանդիպել էր Բելլա Քոչարյանի հետ, այդ հանդիպումը նշանակո՞ւմ է աջակցություն Ռոբերտ Քոչարյանին, ՌԴ դեսպանը պատասխանեց. «Ինձ համար դա նշանակում է, որ հանդիպում է եղել Բելլա Քոչարյանի հետ, այլ մեկնաբանություն անել չեմ կարող, քանի որ դա ոչ թե իմ, այլ նախագահի հանդիպումն էր»:

Դիտվել է՝ 1593

Մեկնաբանություններ