Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Ֆրանցիսկոս Պապ. Արդի աշխարհի խնդիրներն են միայնակությունը, հուսահատությունը, մեկուսացածությունը

Ֆրանցիսկոս Պապ. Արդի աշխարհի խնդիրներն են միայնակությունը, հուսահատությունը, մեկուսացածությունը
24.11.2019 | 15:18

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Ճապոնիա: Հանդիպելով կաթոլիկ քահանաներին՝ նա ասել է, թե մանուկ հասակից իրեն ձգել է այդ երկրի մշակույթը:
«Միշտ երազել եմ այցելել Ճապոնիա ու հիմա, Աստծո կամոք, երազանքը հաջողվեց իրականացնել», - ասել է Հռոմի Պապը: Նա փոխանցել է, որ վաղը կմեկնի Հիրոշիմա և Նագասակի և կաղոթի այդ երկու քաղաքների միջուկային ռմբահարման զոհերի հոգիների համար: Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է պահպանեն միջուկային զենքի չտարածման պայմանավորվածությունը, այն սկզբունքները, որ երաշխավորում են զինաթափում և չտարածում, այդ թվում՝ Միջուկային սպառազինության արգելման համաձայնագիրը:


«Քաղաքական առաջնորդներին խնդրում եմ չմոռանալ, որ այդ զենքը չի կարող պաշտպանել ոչ ազգային անվտանգության, ոչ միջազգային կայունության սպառնալիքներից»,- ասել է Ֆրանցիսկոսը: Նա նաև նրանց կոչ է արել հրաժարվել անվստահությունից և նախազգուշացրել սպառազինության նկատմամբ վերահսկողության միջազգային համակարգի հնարավոր կործանման մասին: «Ես ուզում եմ հանդիպել նրանց, ովքեր տուժել են մարդկության պատմության այդ ողբերգական դժբախտություններից», - ասել է Կաթոլիկ եկեղեցու հովվապետը: Ֆրանցիսկոսը մտադիր է այցելել նաև բնական աղետներից տուժած ճապոնական ավաններ: Նա Ճապոնիայում ասել է, որ արդի աշխարհի խնդիրներն են միայնակությունը, հուսահատությունը, մեկուսացածությունը, որ մարդկանց հասցնում են ինքնասպանությունների, հատկապես երիտասարդները պետք է շատ հոգատար լինեն կարիքի մեջ հայտնված մարդկանց նկատմամբ:

Դիտվել է՝ 1229

Մեկնաբանություններ