Դեբրեցենեում Հունգարիայի գիտությունների ակադեմիայի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները հայտարարել են ևս մեկ մասնիկի՝ X17-ի՝ «բնության հինգերորդ ուժի» հայտնաբերման մասին՝ հայտնում է CNN-ը ՝ հղում անելով գիտնականների հոդվածին, որը տեղադրվել է գիտական հրատարակությունների arXiv.org գրադարանում:
Նրանք կարողացել են որոշել բոզոնի առկայությունը հելիումի ատոմների ձևավորմանը և քայքայմանը հետևելու շնորհիվ: Փորձի ընթացքում մասնիկները ճեղքվել են անսովոր անկյան տակ՝ 115 աստիճանում, որ չի կարելի բացատրել ֆիզիկայի հայտնի օրենքներով: Աթիլա Կրասնախորկային ասել է, որ երկրորդ անգամ է իր թիմին հաջողվել է արձանագրել նոր մասնիկը, որին տվել են X17 անվանումը՝ զանգվածը 17 մեգաէլեկտրոնային վոլտ է (MeV)։