Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բարեգործական համերգ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ

Բարեգործական համերգ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ
24.11.2019 | 16:02

Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը նպաստում է միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը, պաշտպանվածությանը, երեխաների կրթական մակարդակի բարելավմանը, երեխաների կարողությունների զարգաղցմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը:


Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է արդեն 12 տարի հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել բարեգերծական համերգ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր երեխաները առիթ ունեն լսելու իրենց սիրելի երգիչ-երգչուհիներին ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ կենդանի կատարմամբ:


Կազմակերպության այս տարվա համերգը ` բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց նպատակ ունի իրականացնել հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր:
Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին ծամը 19-00 Արամ Խաչատրյան համերգասրայում:
Համերգին ելույթ են ունենալու ինչպես արդեն ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիուդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը , այնպես էլ բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը, Ռուզաննան, Սյուզին, պարայիհն համույթ «Էնջլ»: Համերգը կվարի Ժակը (Հակոբ Պապիկյան):


Համերգի տոմսեր կարելի է ձեռք բերել տոմսարկղերից, ինչպես նաև Tomsarkgh.am, toms.am, cantact.am էլեկտրոնային կայքերից:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ