Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Գրական մրցույթի մրցանակակիրները

Գրական մրցույթի մրցանակակիրները
25.11.2019 | 13:48

Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման հանդիսավոր արարողության ժամանակ հրապարակվել են գրական մրցույթի արդյունքները։ «Դրամատուրգիա» անվանակարգի հաղթողներն են՝ Արմենուհի Սիսյանը և Արշակ Սեմիջյանը, «Արձակ» անվանակարգի մրցանակակիրներն են՝Անուշ Սարգսյանը և Աննա Դավթյանը, «Պոեզիա» անվանակարգում հաղթել են Արփի Ոսկանյանն ու Անահիտ Հայրապետյանը:

Այս տարի «Գրքի երևանյան փառատոնն» անցկացվում էր երրորդ անգամ: Եռօրյա փառատոնի ընթացքում անցկացվել են համերգներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդես-վաճառք, իսկ երկրորդ հարկում ոլորտի հայտնի մասնագետների մասնակցությամբ՝ վարպետության դասեր։ Փառատոնին մասնակցել է 35 հրատարակիչ: Այցելուների հոսքը աննախադեպ շատ է եղել:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ