Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Լևոն Սարգսյանը կալանավորվել է

Լևոն Սարգսյանը կալանավորվել է
25.11.2019 | 13:59

Ռուսաստանի դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը՝ այս ընթացքում Սարգսյանին Հայաստան հանձնելու հարցը քննարկելու շրջանակում՝ Ֆեյսբուքում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:


Նա հայտնել է, որ Հայաստանի գլխավոր դատախազությունն անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթով օպերատիվ ուղարկել է հետախուզման մեջ գտվող, Ռուսաստանում հայտնաբերված և ձերբակալված Լևոն Սարգսյանի հանձնման միջնորդությունը: Սարգսյանը հետախուզվում էր անցած տարվա հոկտեմբերից: Նա մեղադրվում է դեռ 11 տարի առաջ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ:

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ