Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հոնկոնգի ՏԻՄ ընտրություններում հաղթում են դեմոկրատները

Հոնկոնգի ՏԻՄ ընտրություններում հաղթում են դեմոկրատները
25.11.2019 | 14:06

Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել է, որ շրջանային կառավարությունը հարգում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, որոնցում դեմոկրատական դաշինքը ներկայացնող ուժերը բացարձակ մեծամասնություն են ստացել: Կիրակի Հոնկոնգում 18 քաղաքային շրջանների խորհուրդների անդամների ընտրություններում 1090 թեկնածուներ պայքարել են 452 տեղի համար: Խորհուրդները միկրոշրջանների մակարդակով զբաղվում են տեղական խնդիրներով, ինչպես, օրինակ, տրանսպորտն ու կոմունալ ծառայությունները: Դեմոկրատները հաղթում են 18 շրջաններից 17-ում՝ ստանալով 278 տեղ: Պեկինամետ դաշինքը դեռ ստացել է 42 տեղ, իսկ անկախ թեկնածուները՝ 24: 2015-ի ընտրություններից հետո բոլոր խորհուրդները գտնվում էին իշխանության կողմնակիցների ձեռքում:


«Կառավարությունը հարգում է անցած ընտրությունների արդյունքները: Ես ուշադրություն եմ դարձրել, որ շատերն ընտրությունների արդյունքը կապում են ժողովրդի շրջանում դժգոհությունների հետ: Կառավարությունը պատրաստ է լսել ժողովրդի կարծիքը»,- ասված է Քերի Լեմի հայտարարության մեջ: Նա նաև հույս է հայտնել, որ ընտրությունների ժամանակ տիրող խաղաղ ու անվտանգ իրավիճակը կմնա անփոփոխ: «Երեկ քաղաքի շրջանային խորհուրդների ընտրություններին մասնակցել է 2,94 միլիոն մարդ, որ ընտրողների 71,2%-ն է կազմում: Սա պատմության ամենաբարձր ցուցանիշն է և ցույց է տալիս քաղաքացիների ցանկությունը՝ արտահայտելու իրենց կամքը»,-հայտարարել է Հոնկոնգի ղեկավարը:
Ընտրությունները, որ տեղի են ունեցել 6 ամիս տևող հակակառավարական ցույցերի ֆոնին, դիտվում են որպես աջակցություն հակակառավարական ցույցերին:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ