Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Լինդսի Գրեմի կոկորդիլոսի արցունքները

Լինդսի Գրեմի կոկորդիլոսի արցունքները
25.11.2019 | 14:07

Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեմը Axios-ին հայտարարել է, որ արգելափակել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը Սենատում Սպիտակ տան խնդրանքով։ «Հանդիպումից հետո (Թուրքիայի նախագահի հետ՝ Սպիտակ տանը) մենք հավաքվեցինք և խոսեցինք կատարվածի մասին»,-ասել է Գրեմը։ Նրա խոսքով՝ օրենսդրական հարցերով Սպիտակ տան հանձնակատարն իրեն հայտնել է, որ սենատոր Բոբ Մենենդեսը պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը և Գրեմին խնդրել է արգելափակել։ «Ես էլ ասացի՝ իհարկե․․․Միակ բանը, որի պատճառով դա արեցի այն է, որ Էրդողանը դեռ քաղաքում էր։ Դա անժամանակ էր։ Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե դա հնարավոր է»,-նշել է Գրեմը։ Նա հավելել է, որ իրեն անհարմար էր զգում՝ արգելափակելով Մենենդեսի բանաձևը։ «Հաջորդ անգամ ես դեմ չեմ լինի»,-ասել է Գրեմը։

Դիտվել է՝ 482

Մեկնաբանություններ